Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հաշմանդամություն ունեցող երեխաների իրական աջակիցը. «Փյունիկ»

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները ստիպված են հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարություններ. առողջական, հոգեբանական, ֆինանսական, հասարակության հետ ինտեգրման խնդիրներ: Միայն հասարակական տարբեր կազմակերպությունների և պետական որոշակի բարեգործական ու կրթական ծրագրերի շնորհիվ է, որ այս երեխաները զարգանում են, հաղթահարում բազում դժվարություններ, ձեռք բերում ընկերներ, գրանցում հաղթանակներ: «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ոլորոտում առավելագույն արդյունավետությամբ աշխատած հասարակական կազմակերպություններից է, որի գործունեությունն է ներկայացնում կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանը:

1988 թվականից հետո «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունը» միակ հասարակական կազմակերպությունն էր, որ զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: «Դրանք դժվար տարիներ էին, չկային հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնող ու դրանց համապատասխան լուծումները ներկայացնող ՀԿ-ներ, խիստ խտրական էր հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների հանդեպ, բացարձակ անհարմար ու անմատչելի միջավայր»,- հիշում է Հակոբ Աբրահամյանը: Եվ այս տարիների գլխավոր ձեռքբերումն է համարում այն, որ նրանց հաջողվել է տարիների ընթացքում ծավալել մի գործունեություն, որի շնորհիվ մեր երկրում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և առկա հիմախնդիրների լուծումը առաջնային պլան է մղվել: Այսօր միանգամայն այլ է նաև կառավարության վերաբերմունքը հաշմանդամության խնդիրներին: Դա նկատելի է թե ՀԿ-ների հետ համագործակցության ոլորտում, թե միջավայրային հարմարեցումների, ինտեգրման և կրթական ծրագրերի ոլորտում: Եթե այս տեմպերով շարունակվի, Հակոբ Աբրահամայանը վստահեցնում է, ո ր մոտ ապագայում մեր երկիրը կդառնա տարածաշրջանում ամենամատչելի ու հարմարեցված երկիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Այս նպատակին ընդառաջ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» ԲՀԿ-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 16 հասցեում կառուցել է փոքրիկ հյուրանոց՝ ամբողջությամբ հարմարեցված տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Ներկայացնում է Հակոբ Աբրահամյանը. «Հյուրանոցը շահագործման է հանձնվել անցյալ տարի աշնանը: Սա Երևանում միակ հյուրանոցն է, որն ամբողջությամբ նախատեսված է նաև անվասայլակով տեղաշարժվողների համար: Ծրագրի ավարտը համընկավ 44 օրյա արցախյան պատերազմի սկսվելու հետ ու մենք մեր հյուրանոցը 6 ամսով անվճար տրամադրել էինք Հադրութից փախստական ընտանիքների՝ ընդհանուր 18 հոգի: Նրանց մեջ կար նաև վիրավոր ու անվասայլակով տեղաշարժվող զինվոր: Նրանք բոլորը արդեն տեղափոխվել են Արցախ: Հյուրանոցը կօգտագործվի տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Առաջիկայում հաշմանդամություն ունեցող հյուրեր կունենանք Ռուսաստանից:
Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը, որն ավարտելուց հետո կունենանք 40 հոգու հյուրընկալելու հնարավորություն: Կլինի նաև վերականգնողական կենտրոն, որովհետև շենքում կա նաև պրոթեզարան: Սա հնարավորություն է տալիս ամբողջական վերականգնողական ծրագրեր իրականացնել հենց տեղում, հատկապես պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար»:
Հյուրանոցը կառուցվում է SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ ծրագրեր են իրականացնում նաև Գյումրիում: Հեռահար նպատակներից է նաև նմանատիպ ծրագրերի իրականացումը Արցախում:
«Փյունիկը» կայուն գործընկերություն է հաստատել միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Տարեսկզբից սկսել ենք նաև սերտորեն համագործակցել Ֆրանսիայի Վար էստ քաղաքի Ֆրանս-Հայկական բարեկամության ասոցիացիայի հետ (Association Amitie Franco-Armenienne Var Est). Փյունիկի բարեկամների մի ամբողջ խումբ է ապրում այս քաղաքում և պատերազմը սկսվելուն պես նրանք «Փյունիկի» նախկին աշխատակցուհի Ալինա Վարդանյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին և սկսեցին հայրենիքին օգտակար լինելու գործունեություն՝ հավաքագրելով և Հայաստան ուղարկելով բազմաթիվ օգտակար պարագաներ:
Պատկառելի քանակության մարդասիրական օգնություն տրամադրեց նաև «Ազնավուր» հիմնադրամը, որը հիմնականում բաժանեցինք պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներին:
«Այդ համագործակցությունների շնորհիվ պատերազմի ընթացքում և հետո գործընկեր կազմակերպություններից ստացել ենք մեծաքանակ մարդասիրական օգնություն. անվասայլակներ, քայլակներ, հենակներ, օժանդակ միջոցներ, հագուստ, բժշկական պարագաներ: Պատերազմի մեկնարկից ի վեր մեծ քանակությամբ բաշխում ենք իրականացրել ու իրականացնում: ԱՄՆ-ից՝ մեր նոր գործընկերոջից՝ «Արմենիան հերոյից» («Armenian Hero») նույնպես նոր բեռնաքանակ ստացանք բոլորովին վերջերս: Մեծ քանակությամբ վերմակներ տրամադրեցինք նաև դիրքապահներին: Ի դեպ այս բեռի մեծ մասը հավաքել էին երկու երկվորյակ քույրեր՝ Էմմա և Ջեմմա Պողոսյանները: Այս հայրենասեր երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայել ֆինանսական միջոցներ և օգտակար իրեր հավաքագրելու և հայրենիք ուղարկելու գործում:
Իհարկե կան նաև անհատ բարերարներ, որոնք նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերում կազմակերպության բազմաբնույթ ծրագրերին:»:
Բարերարների ու գործընկեր կազմակերպությունների շնորհիվ «Փյունիկի» շահառուները, հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները ստանում են բազմակողմանի օժանդակություն:
Այս գործունեությանը զուգահեռ կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր տարեկան ֆիքսված ծրագրերը. «Ամեն տարի իրագործում ենք «Վաղ կանխարգելման ծրագիր», որի շրջանակում ընդգրկված մոտ 200 հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են լոգոպեդի, սոցաշխատողի, ֆիզոթերապևտի, հոգեբանի սոցիալական մանկավարժի ծառայություններ: Ծառայություններն անվճար ենք մատուցում, իսկ տևողությունը կախված է երեխայի վիճակից. 3-6 ամիս կարող է տևել: Քովիդ 19 համավարակի պատճառով այս տարի ծրագիրը մեկնարկել է հուլիս սկզբից»:
Անդրադառնալով մատչելիության խնդիրներին, պետք է նշել որ միայն միջավայրի հարմարեցումները բավական չեն: Լիարժեք հասարակական ինտեգրման համար հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծել նաև կրթության մատչելիության և աշխատանք ունենալու հնարավորություն: «Փյունիկի» Երևանի և Գյումրիի կենտրոններում գործում են նկարչության, ասեղնագործության, փայտի փորագրության և խեցեգործություն, երաժշտական թերապիայի խմբակներ, լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի ծառայություններ՝ անվճար հիմունքներով: Միության շահառու մի խումբ երեխաներ, Երևանի Գեղարվեստի 5-րդ ուսումնարանի հետ համագործակցության շրջանակում անվճար սովորում ու տարբեր մասնագիտություն են ստանում: Նրանք նույնիսկ կրթաթոշակ են ստանում: Մի քանիսն արդեն լուրջ հաջողություններ ունեն ոսկերչության, փայտի փորագրության ոլորտներում:
«Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ու պետք է աշխատի: Այս ուղղությամբ շարունակաբար ծրագրեր ենք մշակում ու իրականացնում: Համագործակցել ենք Սեյվ դը չիլդրն և USAID-ի կազմակերպությունների, տարբեր գործատուների հետ և մի խումբ երիտասարդների ուսում ստանալուց հետո օգնել ենք աշխատանք գտնելու հարցում: Նրանցից մի քանիսը աշխատում են հենց մեր կենտրոնում: Օրինակ՝ մեր նկարչության և ասեղնագործության խմբակների ուսուցիչներ հաշմանդամություն ունեն: Մեր շահառուներից շատերը աշխատում են նաև ԱԻՆ-ում, ՄՏՍ-Վիվա-Սելլում, սերտորեն համագործակցում ենք Սոցապ նախարարության հետ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման և մասնագիտության ձեռքբերման հարցերում: Ի դեպ մեր շահառուները շարունակում են մեր հովանու ներքո մնալ նաև 18 տարեկանը լրանալուց հետո: Նրանք շարունակում են ներգրավվել մեր միջոցառումներում ու բազմաթիվ ծրագրերում:
Իր 32 տարվա գործունեության արդյունքում «Փյունիկը» դարձել է մի մեծ ընտանիք: Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ ունենք, որ մեր ճամբարներում են ծանոթացել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել»,-ասում է միության ղեկավարը:
Իր գործունեության ամբողջ ընթացքում կազմակերպությունը անվճար սայլակներ և վերականգնողական պարագաներ է տրամադրել և տրամադրում իր շահառուներին: Տարիներ առաջ համագործակցել է «Անվճար սայլակների առաքելություն» ամերիկյան կազմակերպության հետ և մոտ 1500 սայլակներ է բաժանել ՀՀ ամբողջ տարածքում: Միությունն ունի նաև սայլակների վերանորոգման արհեստանոց, որտեղ կրկին հաշմանդամություն ունեցող տղաներ են աշխատում: Ի դեպ, «Փյունիկի» բազմաբնույթ ծրագրերից օգտվում են ոչ միայն Երևանի շահառուները. « 1997 թ. Գյումրիում բացվեց մեր մասնաճյուղը: Այն գործում է հարմարեցված ու մատչելի շենքում և իրականացնում նույն կրթական, վերականգնողական, ուսուցողական, սոցիալական ծրագրերը»: «Շուտով այնտեղ կկառուցվի նոր շենք, որը մենք պատրաստվում ենք դարձնել ուսումնամարզական և լեզուների ուսուցման կենտրոն: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի կներգարվենք նաև սոցիալապես անապահով խավի երեխաների: Ծրագիրն իրականացելու համար այս պահին բանակցում ենք Ռուսաստանում գործող հայկական կառույցների հետ »,- մանրամասնում է Հակոբ Աբրահամյանը:
Վերոնշյալ ձեռքբերումներին Հակոբ Արբրահամյանը հավելում է վերջին կարևորագույնը. հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները իրենց աջակցության շնորհիվ կարողանում են մասնակցել Պարալիմպիկ խաղերին: «Համարում ենք, որ սպորտը հաշմանդամություն ունեցող անձի համար ինքնադրսևորման լավագույն ձևերից մեկն է: Այն ավելացնում է նրանց ինքնավստահությունը, ամրապնդում ինքնագիտակցությունը: Դրա համար էլ պարբերաբար կազմակերպում ենք ամառային և ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, ցանկացողները մարզվում են մեր կենտրոններում գործող մարզադահլիճներում:
Մեր օգնությամբ հաշմանդամություն ունեցող շատ հայ մարզիկներ ՀՀ-ը ներկայացրել են միջազգային տարբեր մրցումներում՝ ինչպես Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում, այնպես էլ Պարալիմպիկ Խաղերում: Մեր նախընտրելի մարզաձևերն են. առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, հաշմանդամների ծանրամարտ, սեղանի թենիս, լող, պարականոե, պարաթեքվանդո, սայլակավազք, բոչիա և այլն »:
«Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպության բազմաբնույթ ու պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ կյանքում հաստատվել և իրենց կայուն տեղն են գտել ու դեռ կգտնեն բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Մեզ հետ կապ հաստատելու համար ՝ https://www.facebook.com/ngopyunic