Պատգամավորներն այցելել են Չարչյանին եւ Մխիթար Զաքարյանին
Ազգային ժողով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության մի շարք պատգամավորների մի մասն այսօր այցելել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին եւ «Վարդաշենում» գտնվող Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։
Պատգամավորներից Արամ Վարդեւանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսակցությունների արգելանքը վերացվել է, երբ երկուսի գործերը գնացել են դատարան։
Պատգամավորը նշեց, որ Զաքարյանը որեւէ գանգատ չի հայտնել. «Նրանց կամքը ամուր է, տեղն է»։ Վարդեւանյանն անդրադարձավ իրենց գործընկեր Արթուր Սարգսյանին` գրավի դիմաց ազատ արձակելուն. «Գրավի դիմաց են ազատ արձակել, ոչ թե անձեռնմխելիության հիմքով, սա խայտառակություն է»:

















































