Ուխտագնացները կրկին Դադիվանք այցելելու հնարավորություն կստանան
Ռուս խաղաղապահների հետ ամենօրյա ինտենսիվ աշխատանքի միջոցով նոյեմբերի 17-ից հետո մենք փորձ արեցինք վերադարձնել ռմբապաստարաններում թաքցրած գույքը։ Խոսքը այն պահեստարանների մասին է, որոնք 44-օրյա պատերազմից հետո մնացել են ադրբեջանցիներին։ Այս մասին հոկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց նախարարը, բոլոր փորձերը ձախողվեցին։
«Հայկական կողմը գործ ունի ծայրահեղ ագրեսիվ հարեւանի հետ, որի հետ չափազանց դժվար է շփվել եւ բանակցություններ վարել։ Բայց, շնորհիվ ռուս խաղաղապահների, մեզ մոտ է մնում, օրինակ, Դադիվանքը։ Այնտեղ 6 հոգեւորական կա։ Բայց, պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մոսկովյան հանդիպման ժամանակ, ուխտագնացությունը Դադիվանք կվերականգնվի»,- ընդգծեց Կարախանյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ուխտագնացությունն Ամարաս դեռեւս շարունակվում է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում