Դատավոր Աիդա Դավթյանը դատի է տվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը դատի է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։
Դատավորը պահանջում է, որ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի հիման վրա իրեն որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմքով, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ 6-րդ մասով նախատեսված կենսաթոշակ նշանակի։
Գործը քննելու է դատավոր Աղասի Դարբինյանը: Այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 3-ին։

















































