ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ստուգումներ է իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՎԾ ղեկավարի օգնական-մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվում նաեւ այլ բուժհաստատություններում։ Ըստ նրա՝ նպատակն է պարզել հանրությանը մատուցվող առողջապահական ծառայությունների գծով պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը։
Հարցին՝ արդյո՞ք հայտնաբերվել են առերևույթ չարաշահումներ, հայտնաբերված խախտումների մասին արդյո՞ք համապատասխան զեկուցագիր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ մինչ տեղեկանքի ամփոփումը լրացուցիչ տեղեկություն չեն կարող փոխանցել։
Խոսնակը խոստացավ, որ ուսումնասիրության արդյունքների մասին կտարածեն մամուլի հաղորդագրություն։

















































