Բենզեմա. Սուր պայքար կլինի եզրափակիչում, ֆուտբոլը կուրախացնի երկրպագուներին
Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման Ազգերի լիգայի եզրափակիչում ակնկալում է դիտարժան պայքար։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը տիտղոսը կվիճարկի Իսպանիայի հավաքականի հետ դիմակայությունում։
«Կիսաեզրափակիչում բելգիացիների հետ ստացվեց այս մրցաշրջանի ամենագրավիչ հանդիպումներից մեկը։ Երկու թիմերն էլ կարող էին հասնել հաղթանակի, եւ ինտրիգը պահպանվեց մինչեւ եզրափակիչ սուլիչը։ Հաճելի է մտածել, որ այդ խաղը շատերը հավանեցին։ դա նպաստում է սպորտի զարգացմանը։
Հույս ունեմ, որ եզրափակիչը ոչ պակաս դիտարժան կստացվի։ Վստահ եմ, որ կլինի գերազանց հանդիպում։ Իսպանիան ունի երիտասարդ կազմ, բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ։ Կարծում եմ՝ սուր պայքար կլինի, ֆուտբոլը կուրախացնի երկրպագուներին»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ֆրանսիայի բելգիացիների նկատմամբ կամային հաղթանակ է տարել 3։2 հաշվով։
Իսպանիա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Միլանում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»