«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստին
Մադրիդի «Ռեալի» հաջորդ տարվա տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը կլինի Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, հաղորդում է ABC-ն։
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Ռյուդիգերը դժգոհ է «Չելսիի» առաջարկած նոր պայմանագրի ֆինանսական բաղադրիչից։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 8,5 միլիոն եվրո։ Ռյուդիգերը ցանկանում է ստանալ 10 միլիոն եվրոյից ոչ քիչ։ Այժմ նրա աշխատավարձը 7,2 միլիոն եվրո է։
Ռյուդիգերի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան» եւ Փարիզի ՊՍԺ-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ