Սաութգեյթը՝ ֆուտբոլիստների չպատվաստվելու մասին․ Երիտասարդ են, հեշտ են տրվում դավադրության տեսությունների
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին ֆուտբոլիստների պասիվ մասնակցությանը։
«Հավանաբար, ֆուտբոլիստները կարծում են, որ արդեն ունեն հակամարմիններ։ Նրանք երիտասարդ են եւ ավելի հեշտ են տրվում դավադրության տեսությունների, քանի որ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում։
Համավարակը հաղթահարելու ավելի լավ տարբերակ չկա։ Պատվաստումից արդյունավետ դեռ այլ բան չկա։ Այո, ֆուտբոլիստները հորինել եմ պատճառներ, որոնց համար նրանց չի կարելի քննադատել չպատվաստվելու համար։ Բարդ եւ ոչ միանշանակ խնդիր է։ Մարդիկ չեն ցանկանում քննարկել այս հարցը»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է The Independent-ը։
Հիշեցնենք, որ Քաթարի ղեկավարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջում է պարտադրել 2022թ․ աշխարհի առաջնության մասնակիցների պատվաստում, իսկ հրաժարվողներին թույլ չտալ մուտքը երկիր։
Քաթարում արդեն պատվաստվել է բնակչության (մոտ 3 միլիոն) 82 տոկոսը։ Անգլիայի Պրեմիեր լիգայում պատվաստված է մասնակից թիմերի ֆուտբոլիստների 15-20 տոկոսը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ