ԱԱ. Արթուր Շահինյանը 1/4 եզրափակիչում է, Սլավիկ Գալստյանը պարտվեց 1/8 եզրափակիչում
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցումային երրորդ օրը պայքարի մեջ մտած 2018 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
87 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց մեքսիկացի Դանիել Վինսենտե Գոմեսի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 7:0 հաշվով: Առաջին մրցափուլի մեկնարկում Արթուր Շահինյանը նախ՝ երկու միավորանոց գցում կատարեց, ապա՝ չորս միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 6:0: Մինչեւ առաջին մրցափուլի ավարտը Հայաստանի ներկայացուցիչը եւս մեկ միավոր վաստակեց: Ըըմբիշները գնացին հանգստի 7:0 հաշվով՝ Արթուր Շահինյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում ըմբիշները միավոր չվաստակեցին: Գոտեմարտն ավարտվեց 7:0 հաշվով:
Արթուր Շահինյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 5:1 հաշվով պարտության մատնեց լիտվացի Յուլիուս Մատուզեվիցիուսին։
Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում համառ պայքարում 5:8 հաշվով պարտվեց սերբ Սեբաստիան Նադին:
Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:4 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Մամադասա Սիլլային:
Երրորդ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում հոկտեմբերի 8-ին պայքարի մեջ մտած 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը(60 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի աշխարհի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ