Մեսի․ Մեկ քայլ հետ ենք Չեմպիոնների լիգայի մյուս ֆավորիտներից
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է փարիզյան ակումբ տեղափոխվելու եւ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի նպատակների մասին։
«Ես ստիպված էի ակումբ փնտրել կարիերաս շարունակելու համար, քանի որ «Բարսելոնան» հայտարարեց, որ չի կարող նոր պայմանագիր կնքել ինձ հետ։ Առաջարկ ստացա մի քանի մեծ ակումբներից, այդ թվում ՊՍԺ-ից։ Շնորհակալ եմ, քանի որ հենց սկզբից շատ լավ վերաբերմունքի արժանացա ՊՍԺ-ում։ Ես երջանիկ եմ փարիզյան ակումբում, որի նախագիծը, խաղացողները եւ թիմի մակարդակը գրավիչ են։ Այդ ամենը արագացրեց բանակցային գործընթացը։
ՊՍԺ-ում բոլորը երազում են Չեմպիոնների լիգայի գավաթի մասին։ Մի քանի տարի ակումբն աշխատում է այդ ուղղությամբ եւ նախորդ տարիներին մոտ է եղել գավաթին։ Ես նույնպես ցանկանում եմ դարձյալ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Շատ բարդ մրցաշար է, բայց մենք ունենք ներուժ, որը թույլ կտա հասնել նպատակին։
Այո, ՊՍԺ-ն ուշադրության կենտրոնում է, բայց կան եւս մի քանի հզոր թիմեր, որոնք ֆավորիտ են՝ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը», «Ինտերը», «Բավարիան»։ ՊՍԺ-ում հավաքվել են անհատական բարձր վարպետությամբ, ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն տիտղոսներ նվաճելու համար պետք է թիմային մոտեցում։ Մենք մեկ քայլ հետ ենք մյուս ֆավորիտներից, որոնք ավելի մեծ փորձ ունեն»,- Մեսիի խոսքը մեջբերում է France Football-ը։
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին երկու տուրերում ՊՍԺ-ն 1։1 հաշվով է խաղացել բելգիական «Բրյուգեի» հետ, 2։0 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ