Իսկ ո՞վ է պատասխան տալու շարունակական խայտառակությունների համար
Միայն չասեք, չմտածեք, թե ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պարտության պատասխանատուն Արթուր Պետրոսյանն է: Եւ բոլորովին կապ չունի նա որակյալ, բարձրակարգ, միջին կարգի, թե շատ վատ մասնագետ է: Հավաքական հրավիրեք միաժամանակ Գվարդիոլային, Զիդանին եւ Անչելոտիին, եթե ցանկանում եք նաեւ Կոնտեին, միեւնույնն է մեր հավաքականը միայն այսպես վատ է խաղալու: Եւ եթե այսքանից հետո չգիտեք, թե ինչո՞ւ, ապա դուք հայկական ֆուտբոլի նրբություններին չեք տիրապետում:
Բոլորովին իմաստ չկա վերլուծել Դանիայից 4:1 հաշվով կրած պարտությունը: Ափսոս միայն, որ Կորյանը այս դժգույն խաղում այդքան լավ գոլ խփեց, բայց այդ գոլը որեւէ կապ չուներ խաղի տրամաբանության հետ: խաղ, որտեղ մեր հավաքականը խելքը գլխին ոչ մի գրոհ չարեց:
Միայն մի քանի հարց. ո՞վ է մարզիչներին ստիպում հավաքական հրավիրել եւ հիմնական կազմում ընդգրկել Կամո Հովհաննիսյանին, որը չգիտի անգամ, որ գնդակը կլոր է: Ինչո՞ւ է հավաքական հրավիրվում Օզբիլիսը եւ այդպես էլ խաղաժամանակ չի ստանում: Ինչու չխաղացին Պիզելին եւ Սարկիսովը: Ինչու է այդ տղան շարունակ հրավիրվում հավաքական եւ այդպես էլ մնում պահեստայինների նստարանին: Ո՞վ է որոշել, որ Յուրա Մովսիսյանը չի կարող խաղալ հավաքականում:
Հարցերը շատ են, բայց այս հարցերին որեւէ մեկը չի պատասխանելու: Հայկական ֆուտբոլը արագ քայլերով հետ է գլորվում եւ շարունակելու է գլորվել, քանի դեռ այս մթնոլորտն է:
Չմոռանանք, որ Հայաստանի հավաքականը մեզ ուրախացնում էր, երբ խաղադաշտում էին Պիզելին, Օզբիլիսը, Մխիթարյանը, Մանուչարյանը, Գեւորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը, եւ երբ փոխարինման էր դուրս գալիս Սարկիսովը: Սա է իրականությունը:
Եւ միայն չմեղադրեք Հենրիխ Մխիթարյանին: Ինչ անի Հենոն, եթե կիսապաշտպանությունում չկա մեկը, որի հետ հնարավոր կլինի գնդակ խաղարկել:
Սամվել Պետրոսյան
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է