Ավելի մեծ խայատառակություն անհնար է պատկերացնել, քան Իրանի արգելքից հետո` Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանին տրամադրելն է
«Ավելի մեծ խայատառակություն անհնար է պատկերացնել, քան Իրանի արգելքից հետո` Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանին տրամադրելն է։ Երևի թե` Հայաստանում ոմանք գտնվում են դանդաղ ընթացող շիզոֆրենիայի վիճակում։ Սա նշանակում է, որ վաղը Իրանը առարկություններ է առաջ քաշելու Հայաստանին։ Եվ իշխանության այն խոսքերը, թե իբր օդը միշտ բաց է եղել Ադրբեջանից` Նախիջևան թռիչքների համար` նախատեսված է հիմարների համար։ Հիշեցնեմ, որ Հայաստանը աշխարհին կապող ճանապարհներից մեկը անցնում է Իրանով, և ամենադժվար պահին Իրանը օգնություն է ցույց տվել Հայաստանին։ Իսկ հիմա այս Հայաստանը վերածվել է Թուրքիայի և Ադրբեջանի վասալ երկրի։ Հայաստանի ընդդիմությունը պետք է ձեռնարկի գործուն քայլեր այս շիզոֆրենիայի վերջը տալու համար».
ՌԴ Պետական դումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով

















































