Հայտնի է աշխարհում անշարժ գույքի ընդհանուր արժեքը
Աշխարհում կոմերցիոն եւ բնակելի անշարժ գույքի ընդհանուր արժեքը 200 տրիլիոն դոլար է կազմում։ Այդ գումարի ավելի քան 70 տոկոսը (141.5 տրիլիոն դոլար) բաժին է ընկնում տասը երկրների, հաղորդում է Savills ընկերությունը։
Համապատասխան վարկանիշի առաջին տեղում Չինաստանն է, որի բոլոր շինությունների արժեքը 42.7 տրիլիոն դոլար է։ Երկրորդ հորիզոնականը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (42.1 տրիլիոն դոլար)։ Նշվում է, որ Չինաստանում եւ ԱՄՆ-ում անշարժ գույքի ընդհանուր գումարը 84.8 տրիլիոն դոլար է, ինչն ամբողջ աշխարհում անշարժ գույքի 42 տոկոսն է։
Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Իտալիան եւ Ռուսաստանը ցանկը եզրափակում են։ Այդ պետություններին բաժին է ընկնում անշարժ գույքի համաշխարհային արժեքի 28 տոկոսը (56.8 տրիլիոն դոլար)։
Ռուսաստանի ամբողջ անշարժ գույքի ընդհանուր արժեքը 2.9 տրիլիոն դոլար է կազմում, որից մեկ երրորդը Մոսկվային է բաժին ընկնում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում