ԵՊՀ ռեկտորի ժ.պ-ն դատի է տվել ԵՊՀ նախկին խոսնակին․ գումար չունի և խնդրում է դատարանին, որ պետական տուրքի վճարումը հետաձգվի
Սիրելի ընկերներ, բարեկամներ, պարզապես բարի մարդիկ,
Ես երբեք նման ոճի գրառում չեմ արել, բայց կյանքն այնպիսի բան է, որ չգիտես, թե ինչ կլինի, և ահա եկել է բացառություն անելու ժամանակը։ Մի հրեշալի անձնավորություն` ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ինձ դատի է տվել, բայց բավարար ֆինանսական միջոցներ չունի և խնդրում է դատարանին, որ պետական տուրքի վճարումը հետաձգվի։
Սիրելիներս, ես Ֆեյսբուքում ունեմ մոտ հինգ հազար ընկեր. եթե հինգից մեկը 10 դրամ փոխանցի ԵՊՀ-ն ղեկավարող անձնավորությանը, ապա վստահ եմ, որ ԵՊՀ-ն գոնե մասամբ կհաղթահարի այն խայտառակ իրադրությունը, որում հայտնվել է։
Մանավանդ որ առաջիկայում մեզ սպասում է մի չափազանց գունագեղ և հարուստ դատական գործընթաց, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի այն կայանա ըստ արժանվույն։
Փոխանցումն անում եք ԵՊՀ հաշվեհամարին (մանրամասները` ստորև), սքրինշոթ եք անում և տարածում #ՕգնենքԽեղճՀովիկին հեշթեգով։
Կազմակերպություն - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
Բանկը - «Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) - 2470100009060000
Նպատակը - Նյութական աջակցություն խեղճ Հովիկին
Շնորհակալություն ուշադրության և աջակցության համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան