Ադրբեջանական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ներքին չվերթներ է կատարում
«AZAL» ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու ներքին չվերթը կատարելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը:
«Այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որը բխում է սահմանային բոլոր երկրների շահերից»,- հայտարարել են ավիաընկերությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանն իր օդային տարածքը փակել էր Ադրբեջանի համար:

















































