ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը Գորիսում 1 մլրդ դրամ աջակցություն է տալիս. ինչո՞ւ չի կալանավորվում
ՔՊ-ի պատգամավորներից մեկը՝ Արմեն Խաչատրյանը, պարբերաբար գտնվում է Գորիսում եւ ՔՊ-ի թեկնածուի նախընտրական քարոզն է տանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Վահե Հակոբյանը
«Այն բանի համար, ինչի համար կալանավորված են եւ Առուշ Առուշանյանը, եւ Մենուա Հովսեփյանը, եւ հետապնդվում է Իրինա Յոլյանը, այսինքն աջակցելու եւ խոստանալու համար, հիմա մեկ մլրդ դրամ ինքը Գորիսում եւ հարակից գյուղերում տրամադրում է աջակցություն: Բա սա ի՞նչ է, ինչո՞ւ հենց հիմա չի կալանավորվում Արմեն Խաչատրյանը: Իրենց կարելի՞ է այդպիսի բաներ անել: Այս հարցերի պատասխանը Գլխավոր դատախազը պետք է տա»,-ասաց նա:

















































