Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը իրեն վիրավորված և զրպարտված է զգում, աջ ու ձախ դատի է տվել

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Մայր բուհ տեղափոխվելուց հետո կարծես «հուժկու» պայքար է սկսել մամուլի դեմ: Մասնավորապես, նա դատի է տվել Yerevan.Today-ին, Politik.am-ին, հնարավոր է այլոց ևս: Հովհաննիսյանը իր մասին հրապարակումները որակում է որպես զրպարտություն և վիրավորանք: Տեսնենք ո՞ր, հրապարակումների մասին է խոսքը։

Yerevan.Today-ը հրապարակել էր մի շարք մասնագետների ուղարկած նամակը Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ։ Ըստ մասնագետների /ո՛չ խմբագրության/ ուսումնասիրության՝ Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ են գտել տեքստային համընկնումներ կամ որ ավելի ճիշտ է ասելը՝ պարզ «քոփի-փեստ» Ավետիս Քալաշյանի հոդվածներից:

Ատենախոսության մոտ 9 էջերում 99 %-ով կրկնված էին գտել Ա. Քալաշյանի հոդվածների 11 էջերը, իհարկե փոքր-ինչ կրճատումներով և աղավաղումներով: Նախքան նորից այդ հատվածները մեր ընթերցողին դատին հանձնելը, վերհիշենք մի դրվագ:

Մոտ երկու տարի առաջ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։ Քննարկվող հարցը, սակայն վերաբերում էր միայն դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը: Հիշեցնենք, որ նա այն դատավորն էր, ով փոխել էր Երկրոդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո նրա դեմ ինչ ասես՝ մոգոնում էին։

ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը, մասնավորապես ասել էր. «Մեր համակարգը, ֆայլերը իրար հետ համեմատելով, տվեց, որ իր ատենախոսությունը երկու այլ ատենախոսությունների հետ ունի տեքստային համընկնում։ Դրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ՝ 15 էջից ավել էր, մյուսը իրանից հետո էր պաշտպանել»:

Նշենք, որ այդ հանձնաժողովի փոխնախագահն այն ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանն էր: Եվ նրա մոտ առնվազն հարց չէր առաջանում, թե այդ ինչպես տեքստային համընկնումներով կարելի է հայտարարել, որ գրագողություն է տեղի ունեցել, իսկ երբ հարցը հասնում է իրեն, Հովհաննսիսյանը դա որակում է որպես զրպարտություն:

Մեկ այլ հրապարակման մասով Հովհաննիսյանը վիրավորվել է, որ իրեն անվանել են սորոսական: Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակել է այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Գերեզմանոցներ, դիակիզարաններ, թե այլ լուծումներ», «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»:

Եվ առնվազն անհասկանալի է, թե ինչ անհամաձայնություն կա այստեղ, եթե նկատենք, որ օրինակ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ ամբիոնից նույն այդ որակմանը արձագանքելիս՝ հպարտացավ, որ աշխատել է Սորոսի հիմնադրամում, դրանում պախարակելի բան չի տեսնում: Եթե Հովհաննիսյանը հակառակ կարծիքին է, կարող է հանգիստ հայտարարել, որ ինքն, այո համագործակցել է այդ հիմնադրամի հետ, բայց սխալվել է, չի կիսում հիմնադրամի հակահայկական, հակազգային գաղափարները:

Դե իսկ վերջում էլ ներկայացնում ենք այն կրկնությունները, որոնք հայտնաբերել էինք ուսումնասիրության արդյունքում: Եզրահանգումները թողնում ենք Ձեզ:

A)Ա. Գ. Քալաշյան,Ալեքսանդրիայի 362 թ. ժողովը և նրա պատմական նշանակությունը, «Էջմիածին», 2005, ԺԲ, էջ 28-38:
համանմանականների երրորդաբանա­- կան հանգանակում պետք է կարևորել հիմնարար երկու սկզբունք` նախ այն, որ «Աստված Որդին Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնեւ է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավա­նա­բանական հանգանակը պետք է կարևորել հատկապես այն աոումով, որ վերջինս գործնականում հանդիսացավ հետնիկիական աոաջին տասնամ­յակ­նե­րին դոգմատիկայի ոլորտում ակտիվ դիրք գրավող արիոսամետ բազմաբնույթ «հան­գա­­նակների» գերիշխանությանը վերջ տա­լու արմատական քայլերից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևողական մեկնության դեպքում համանմանության վարդա­պետությունը գործնականում կա­րող էր նիկիական «համագոյություն» եզ­րին չափազանց մերձ դոգմատիկական ըմբո­նման հիմք դաոնալ: Այդ փաստն է վկայում նաև «համանմա­նության» երրորդաբանության նկատմամբ Աթանաս Ալեքսանդրացու և Իլարիոս Պուատիացու ընդգծված դրական վերաբերմունքը (էջ 30):
Առաջին դեպքում եզրը կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստ­ծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որը գործնականում «ոչնչացնում է» Որդի Աստծու իրական կեցությունը:
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծու­թյուն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020թ.

նմանաբնութենական դավանա­կան համակարգում պետք է առանձնացնել դավանական երկու հիմնարար սկզբունք` այն, որ «Որդի Աստված Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնել է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավանական հանգանակը կար­ևոր­վում է հատկապես այն աոումով, որ նիկեական դավանանքին զուգընթաց վերջինս դարձավ հակաերրորդա­բանա­կան բազմաբնույթ «հանգանակ­նե­րը» հաղ­թահարելու արմատական քայլե­րից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևո­ղական մեկնաբանության դեպքում նմանաբնութենական վարդա­պետությունը կարող էր հիմք դառնալ նիկեական «համագոյություն» եզրին չափազանց մերձ երրորդաբանական վարդապետության համար: Այդ փաստն են մատնանշել նաև ժամանակակից եկեղեցական հայրերը` Աթանաս Ալեքսանդրացին և Հիլարիոս Պուատիեցին (էջ 54):
Առաջին դեպքում այն կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստ­ծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որով «կոչնչացվի» Որդի Աստծու իրական կեցությունը:
Հերձվածող երկրորդ մոտեցման դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժանում», այլ կերպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանն անհարիր մեկնու­թյան հնարավոր եր­րորդ հետևանքի դեպքում Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբս­տանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոս­կական կրողներ» (էջ 31):

 

Այդ հիման վրա երկրորդելով Ս. Աթանասին` Իլարիոսը եզրակացնում է, թե «համանըմանություն» եզրի աստվածաբա­նական ուղղադավան մեկնությունն ան­խու­սա­փելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպի­սիք են Հայր Աստծո էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստան­ցիոնալ) նույնությունը (uns substantia ex similtudin, non ex salitudine): … Ու թեև «համանմանություն» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Ս. Աթանաս Ալեք­սանդրացին պնդում էր, որ Հայր և Որդի Աստ­ծու էական հատկանիշների նկատ­մամբ համանմանականների կողմից կի­րառ­վող «բնութենական նույնություն» եզրն այլ բան չի նշանակում, քան բնութենական (էական) հավա­սարություն (էջ 31):
Ս. Երրորդության աստվածաբանական ըմբռնման այդ դիրքերից էլ Իլարիոսը դիմում է արևելյան համանմանա­կան­ներին` կոչ անելով միավորվել նիկիական «համագոյության» աստվածաբանության շուրջ (էջ 32):
Երկրորդ դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժա­նում», այլ կեյրպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանը հակադիր մեկնաբա­նության հավանական եր­րորդ հետևանքի պարագային Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբստանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոսկական կրողներ» (էջ 54-55):

Երկրորդելով Աթանաս Մեծին` Հիլարիոսը պնդում է նաև, որ «նմանաբնութենական» եզրի աստվածա­բա­­նա­կան ուղղադավան մեկնաբանու­թյունն ան­խու­սա­փելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպի­սիք են Հայր Աստծու էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստան­ցիոնալ) նույնությունը (unius substantiae Pater et Filius): Ու թեև «նմանաբնութենական» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Աթա­նաս Ալեք­սանդ­րացու հետևությամբ Հիլարիոսը նույնպես հավաստում է, որ Հայր և Որդի Աստ­ծու էական հատկա­նիշների նկատ­մամբ նմանաբնութե­նա­կանների կողմից կիրառվող «բնութենա­կան նույնություն» եզրը նշանակում է «Աստվածային անձերի էական նույնություն» (էջ 55):
Ս. Երրորդության Անձերի աստվածա­բանական այդ ըմբռնման դիրքերից էլ նա կոչ է անում նմանաբնութենա­կան­ներին`
B)Ավետիս Քալաշյան, Լամպսակի և Թիանի ժողովների աստվածաբանական­ ուղղվածությունը, «Էջմիածին», 2008, էջ 68-81։

Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում: Կրոնա­կան տոլերանտությունն այստեղ գործ­նականում ոչինչ վճռել չէր կարող (էջ 69):
վիճաբանող դոգմատիկական հոսանք­ների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմա­կերպ­վա­ծու­­թյամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնա­կան հիմք դառնալ: Յուրա­քանչյուր կողմ իրեն հավասարազոր ուժի տեսքով հակակշիռ էր գտնում ի դեմս երկրորդի կամ երրորդի և, այնուամե­նայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուս­ների նկատ­մամբ›› (էջ 69):
Անոմեականները, որոնք եկեղեցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց պաշտպանների` Հուլիանոսի և Հովիանոսի իշխանության շրջանում, Ան­տիոքի 643 թ. ժողովից հետո վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներ­եկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին կարող (էջ 70):
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծու­թյուն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.

Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում, որտեղ կրոնա­կան հանդուրժողականությունը չէր կարող գործնական մեծ դեր խաղալ (էջ 51):
մրցակցող դավանական հոսանքների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմակերպվա­ծու­­թյամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնա­կան հիմք դառնալ: … Եվ այնուամենայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուսների նկատ­­մամբ›› (էջ 52):
Իսկ անոմեականները, որոնք եկեղե­ցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց աջակիցների` Հուլիանոս և Հովիանոս կայսրերի շրջանում, վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներ­եկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին խաղում (էջ 52):

Ժողովը որոշեց Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (Փμοιος χατ’ ουσιαυ) եզրով այն հավելումով, թե վերջինս անհրաժեշտ է Ս. Երրորդության հիպոստասները (υποστασιζ) զանազանելու համար: Դավանաբանական հարցերում Լամպսակի ժողովը ‹‹Ղուկի­անոսի հանգանակի›› դիրքերից մերժեց Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանա­գիրը և այդ դիրքերից աթոռա­զուրկ հռչա­կեց բոլոր նրանց, ովքեր պնդում էին, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 73):
Ժողովականները քննարկեցին նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել այդ հարցում (էջ 73-74):
Համանմանականների ‹‹անհնազանդու­թյունը››, ինչպես նաև ներքին գահակալա­կան կռիվներն էլ դարձան 365 թ. հրապարակված Վաղեսի կրոնական շնոր­հագրի պատճառը: Վերջինս, որը կարելի է համարել կայսեր կրոնական քաղաքակա­նու­­թյան իրավական տեքստը, ծանր պա­տիժ­ների սպառնալիքով պահանջում էր Կոստանցիուսի շրջանում աթոռազրկված և Հուլիանոսի օրոք իրենց նվիրա­պետա­կան կենտրոններում վերականգնված բո­լոր եպիսկոպոսներին աքսորել ծառայա­կան կենտրոններից: Դրանով արևելքի եկեղեցական կյանքը գործնականում վե­րա­դարձավ ելակետին` Կոստանցիուսի վեր­ջին տարիների կացությանը: Սպասվող հալածանքներին դիմա­գրա­վելու միտումով նրանք սկսեցին հանձնա­խմբեր ուղարկել տարբեր քաղաքներ և, ինչպես Սոկրատեսն է վկայում, ‹‹գործո­ղու­թյուն­ների ընդհանուր պլան մշակելու

Այն որոշել է Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (օμοιος χατ’ ουσιαυ) եզրով` այն հավելումով, որ դա անհրաժեշտ է Ս. Երրորդության Անձերը (υποστασιζ) զանա­զա­նելու համար: Լամպսակի ժողովը մերժել է նաև Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանա­գիրը աթոռա­զուրկ է հռչա­կեց բոլոր նրանց, ովքեր պնդել են, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 62):
Ժողովում քննարկվել է նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն այդ հարցում քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել նրանց չի հաջողվել (էջ 62):
Նմանաբնութենականների համառու­թյունն էլ դարձավ 365 թ. Վաղես կայսեր կրոնական քաղաքականության իրավա­կան տեքստը համարվող նոր շնորհագրի պատճառը: Այն հրահանգում էր Կոստան­ցիուսի շրջանում աթոռա­զրկված և Հուլիա­նոսի օրոք իրենց նվիրա­պետա­կան կենտ­րոններում վերականգ­նված բո­լոր եպիս­կոպոսներին աքսորել ծառայա­կան կենտրոններից: Դրանով IV դարի 60-ականների կեսերին ար­ևել­յան եկեղեցու ներքին կյանքը գործնականում վե­րա­դարձավ իր սկզբնական` Կոստանցիուսի իշխանության վեր­ջին տարիների վիճա­կին: Հալածանքներին դիմա­գրա­վելու և ‹‹գործո­ղու­թյուն­ների ընդհանուր պլան մշակելու միտումով›› ժողովներ գումա­րե­ցին Զմյուռնիայում, Պիսիդիայում, Իսավ­­րիայում, Պամփյուլեում, Լիկիայում և Լամպսակիում (էջ 62): միտումով›› ժողովներ գումարեցին Զմյուռ­նիայում, Պիսիդիայում, Իսավ­րիայում, Պամ­փ­յու­լեում, Լիկիայում և Լամպսակում (էջ 74):

նիկեական հավատի դիրքերից բանա­դրեցին Արիոսին, Սաբելին, հայրաչար­չարներին (մոդալիստ միապետականնե- րին), փոտականներին, մարկելա­կաննե­րին, Պողոս Սամոսատցուն, մարկիոնա­կան­նե­րին, ինչպես նաև` ‹‹արիոսական Նիկի ժողովում հաստատված դավա­նանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխության (էջ 75):
Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա բացատրում էին Ս. Երրորդության հիպոստասային տարբերությունները շեշտադրելու անհրա­ժեշ­տությամբ, որն արևելքում ուղղադա­վան էր համարվել Աթանաս Ալեքսանդ­րացու կողմից ղեկավարվող Ալեքսանդ­րիայի 362 թ. ժողովի կողմից: Սակայն այդ բանաձևումը ‹‹կասկածանքով›› էր ընդուն­վում քրիստոնեական արևմուտքում, որ­տեղ այդ մեկնության մեջ ‹‹սաբելական վտանգ›› էին տեսնում և նոր նիկեա­կանների հիշյալ բանաձևումը փաստում է, որ արևմուտքը դեռևս մինչև վերջ հասու չէր համագոյության երրորդաբանության նրբություններին: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանության դիրքերից սաբելա- կանների, փոտականների, մարկելական­ների և մյուս հերձվածողների ուղղակի բա- նադրումը վկայում է, որ այս նոր նիկեականները համագոյության աստվա­ծա­բա­նու­թյունը ընդունում և մեկնաբանում էին ‹‹մեկ հիպոստաս››-ի արևմտյան երրորդաբանությանը հակադիր նշանա­կու­թյամբ (էջ 76):

նիկեական հավատի դիրքերից բանա­դրեցին նաև Արիոսին, Սաբելին, հայրա­չար­­չարներին (մոդալիստներ), փոտական­նե­րին, մարկելա­կաննե­րին, Պողոս Սամո­սատ­ցուն, մար­կիո­նա­կան­նե­րին, ինչպես նաև` ‹‹արիոսա­կան Նիկի ժողովում հաստատված դավա­նանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխու­թյան (էջ 63):
Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա կատարել են Ս. Երրորդության անձնային տարբերու­թյուն­ները շեշտադրելու անհրա­ժեշ­տությամբ, մի վարդապետություն, որն Արևելքում արդեն ուղղադա­վան էր հռչակվել Աթանաս Ալեքսանդ­րացու կողմից ղեկավարվող Ալեքսանդ­րիայի 362 թ. ժողովի կողմից: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանությանը մերձ երրորդաբա­նական վարդապետության դիրքերից սաբելականների, փոտականների, մարկե­լա­կան­ների և մյուս հերձվածողների բանադրումը վկայում է, որ նիկեական նոր սերունդը համագոյության աստվա­ծա­բա­նու­թյունը ընդունում և մեկնաբանում էր արևմտյան երրորդաբանությանը հակա­դիր ‹‹մեկ հիպոստաս›› նշանա­կու­թյամբ (էջ 63):
որոշեցին Հռոմի եպիսկոպոսի ուղերձն ուղարկել բոլոր եկեղեցիներին և առաջար­կեցին վերջնական որոշում ընդունելու համար նոր ժողով գումարել Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել նա­խա­տեսվածը, քանի որ Վաղես կայսրն արգելեց նոր ժողովի հրավիրումը: Դա էր պատճառը, որ արևելքում նիկեական հանգանակի վերջնական հաղթանակին միտված ջանքերը ժամանակավորապես կասեցվեցին:
Եվ, այնուհանդերձ, չափա­զանց ակնհայտ էր մի բան. Թիանի 367 թ. ժողովից մինչև 378 թ. ընկած շրջանը (Վաղեսի մահը), ինչպես նաև Հռոմեական քաղաքական վերնախավի կողմից կրո­նա­կան նոր քաղաքականության հռչա­կումը, դոգմատիկական գործունեության ասպա­րե­զում որևէ նշանավոր իրադարձություն այլևս չի արձանագրվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ինչպես քրիստոնեական արևելքում, այնպես էլ արևմուտքում նի­կեա­կա­նության հաղթանակը ավարտուն և անդառնալի տեսք էր ստացել: Եվ միայն պետական իշխանության ջանքերով էին պահպանվում եկեղեցում այլևս ոչ մի ազդեցություն չունեցող հականիկեական ‹‹պա­լա­տական օմիականները››:

Այդ ամենն էլ միանգամայն ակնհայտ կերպով վկայում է, որ անցնելով հնարավոր բոլոր հանգրվաններով, IV դարի 60-ական թվա­կանների վերջերին արևելյան աստվա- ծաբանական միտքը շրջանցելով նախորդ տասնամյակին բնորոշ կրքոտ ու անհաշտ դոգմատիկական վեճերի պրակտիկան, մի տեսակ ‹‹ներփակվեց իր մեջ››` անցնելով ‹‹խորքային գործունեության››:

Որպես այդ ամենի լրացում, արևելյան աստվածաբանական միտքն ասես թե ի մի է բերում ‹‹տառապանքի ուղիների›› պատմական փորձը և կատարում է դարակազմիկ նշանակության վերջին և վճռական կողմնորոշումային քայլը` անցում կատարելով նիկեականության: IV դարի 60-ական թվականների ներեկեղե­ցական կյանքի դրական տեղաշարժերից հաջորդն անկաս­կած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց կողմնակի միջա­մտության վերականգնեցին եկեղեցական հարաբե­րու­թյուն­ները:

Ընդհանրացնելով այդ ամենը` դժվար չէ նկատել, որ IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական հարաբերությունների դինամիկայի կարևո­րա­գույն բնութագիրը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն նիկեականության ան­ցումն էր և նոր նիկեական շարժման ձևա­վորումը: Քրիստոնեական արևելքի և արև­մուտքի բնականոն հարաբերությունները վերականգնելու և ծավալելու գործում էա­կան դեր կատարեց հատկապես համա­գոյու­թյան աստվածաբանության վերաբեր­յալ թյուր ըմբռնումների հաղթահարումը: Դա միաժամանակ փաստում է և այն իրողությունը, որ քննարկվող ժամանակա- հատվածում արմատական հակաերրոր­դա­բանու­թյունը ինչպես դոգմատիկական լուծումների, այնպես էլ այդ հոսանքին տիպական տեսական ըմբռնումների և տրամաբանական զանազան սխեմաներ առաջարկելու տեսանկյունից արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 78):

Արևելյան աստվածաբանական միտքը 35 ամյա պատմական փորձի ընդհանրաց­մամբ անցում կատարեց եկեղեցու համր դարակազմիկ նշանակության նիկեակա­նու­թյան: IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական կյանքի դրական տեղա­շար­ժերից հաջորդն անկաս­կած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց միջա­մտության վերականգնեցին եկեղեցական հարաբերությունները:

Ընդհանրացնելով կարելի է պնդել, որ IV դարի 60-70-ական թվականների ներեկեղե­ցական կյանքի և դավանական վեճերի կարևո­րա­գույն իրադարձությունը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն ան­ցումն էր նիկեականության դիրքերին: Քրիստոնեական Արևելքի և Արև­մուտքի հարաբերությունները վերականգնելու և գործում էա­կան դեր կատարեց հատկապես համա­գոյու­թյան աստվածաբանության նկատմամբ կողմերի հավատքային դիրքորոշումը: Դա միաժամանակ փաստում էր նաև այն իրողությունը, որ պատմական այս փուլում հակաերրոր­դա­բանու­թյունը արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 64-65):

Ահա, սա էր մասնագետների գտածը։ Կարծում ենք՝ լրացուցիչ մեկնաբանման կարիք չունի։

Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք․ մեր դեմ հայց ներկայացրածը պնդում է, որ գրագողությունը պետք է հաստատեն ոչ թե մասնագետները, այլ՝ ԲՈԿ-ը։ Այսինքն, եթե, ասենք, Հովհաննես Հովհաննիսյանը իր դոկտրականի մեջ ամբողջությամբ ներառի Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը, որևէ մասնագետ կամ թեկուզ ոչ մասնագետ իրավունք չունի՞ ասել, որ նա գրագողություն է արել․ որովհետև դա գրագողություն է թե ոչ, պետք է ասի Բարձրագույն որակավորման կոմիտե՞ն։ Կամ եթե վաղը մեր խմբագրություն ուղարկեն տեսանյութ որտեղ հայտնի մեկը, որը հավակնում է դառնալ բարձրագույն կրթությամբ, կամ այլ կարևոր գործառույթով զբաղվող պատասխանատու, սպանում է մարդու, կամ կատարում է գողություն կամ կատարում է այլ հանցանք, մամուլը չպիտի՞ հրապարակի, որովհետև ոստիկանությունը բան չի ասել այդ դեպքո՞վ։

«Սորոսականի» համբավ ունեցող Հովհաննիսյանին հիշեցնենք, որ մամուլի առաջնային աշխատանքն է տրամադրել տեղեկություններ, դրանք հայթհայթել և հանրությանը տեղեկացնել այս կամ այլ իրադարձության մասին, իսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող պատասխանատուներին ուղղակի պարտավոր է ներկայացնել իրենց ամբողջ «հմայնքով», քանի որ նրանք, այս դեպքում նաև դու՛ք, պատասխանատվություն եք կրում մեր ուսանողների ստացած կրթական ծառայությունների որակի համար, որի համար մենք բոլորս ձեզ վճարում ենք մեր տված հարկերից։ Այդպիսով, դուք պարտվոր եք սպառիչ բացատրություններ տաք, թե ինչ էր ընդանհրապես վերոնշյալ ամենը, հիմնավորեք և համոզեք մեզ, որ դա գրագողություն չէ։ Այլ ոչ թե դատի տաք՝ իմանալով որ մեկ է պարտվելու եք։

yerevan.today