Քարոզարշավի ժամանակ ասվում էր՝ մուրճը տալու են ԶՄՊԿ-ի գլխին. Վարդևանյան
Փաստացի կառավարությունը փայ մտավ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում զբաղվող ամենախոշոր կազմակերպության մեջ։ Այստեղ իրավաչափություն չեմ տեսնում։ Տեռորի միջավայրն ակնհայտ էր։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանը փոխանցելուն։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում այն մուրճը, որը ցուցադրվում էր, ասվում էր, որ այդ մուրճը պետք է տան կոմբինատի գլխին։
Հիմա տվել են գլխին, թե ինչ են արել, դժվարանում եմ ասել»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Պագամավորը գտնում է, որ այս դեպքը բիզնես միջավայրի արտաքին խաղացողների համար դրական ազդակ չէ։

















































