ԱԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց՝ 10։0
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Արման Անդրեասյանը հաղթանակով սկսեց բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերը։
70 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց Շրի Լանկայի ներկայացուցիչ Կարունա Պելիի հետ եւ մի քանի վայրկյանում հաղթեց 10։0 հաշվով։
Նրա հաջորդ մրցակիցը սփոփիչ գոտեմարտում կլինի իրանցի Էրֆան Մոհամադ Էլահին, որին հաղթելու դեպքում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ռուսաստանցի Եվգենի Ժերբաեւի հետ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 2:11 հաշվով պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիեւին, որը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչում ղրղզ ըմբիշը 9:5 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ժերբաեւին, ինչի շնորհիվ Արման Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն է ստացել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ