Նիկոլիզմի մունետիկները վազում են կարևոր մայրաքաղաքներ՝ օգնություն խնդրելու
«Պատահակա՞ն եք համարում ՀՀ քաղաքական իշխանության սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եվրոպա․․․ Հայաստանը հիմա պետականության լիարժեք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը։
Իրանը կարծիք չի հարցնի Հայաստանից, եթե Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիք մտնելու քայլ անեն, Իրանն ինքն էլ կմտնի։ Ռուսական զորքը վաղուց Սյունիքում է և ամուր դիրքավորվում է։ Թուրքիան քաղցկեղի պես փորձում է տարածվել ռեգիոնում, իսկ որ Ադրբեջանն այդ երկրի մետաստազն է, աշխարհում ոչ ոք չի կասկածում։ Ադրբեջանա-թուրքա-պակիստանյան զինված ուժերը և ահաբեկիչները կոնկրետ գործողության են պատրաստվում։ Այս ամենի ֆոնին Սյունիքում ՀՀ իշխանությունն ակտիվ զբաղված է Գորիսի, Տեղի, Մեղրիի կառավարման լծակները վերցնելու մարմաջով, գյուղապետերին հանում, իրենց քրոջ տղաներին են նշանակում, քաղաքապետերին բանտ նստեցնում, հանքեր ծախում ու նվեր ստանում։ Հիշո՞ւմ եք, նույնկերպ 1990-ականներին Վանո Սիրադեղյանը մի դղյակ կառուցեց, հետո դա ծախեց ԱԺ-ին, հետո ԱԺ-ն դա նվեր տվեց Վանո Սիրադեղյանին։ Ու երբ մահաբեր վտանգը համարյա մեր շնչին է, Նիկոլիզմի մունետիկները վազում են մի քանի կարևոր մայրաքաղաքներ՝ օգնություն խնդրելու։
Ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապել Մոսկվա, ինչո՞ւ է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում, ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսից տողատակերով աղաչանք հնչեցնում՝ ուղղված թուրքական պետություններին։ Եվ ոչ պակաս տարակուսած հարց․ ինչո՞ւ վարչապետի եվրոպական այցից հետո Ադրբեջանի նախագահն իր հայհոյանքի ու սպառնալիքի ուղղությունը Նիկոլ Փաշինյանից տարավ դեպի Սերժ Սարգսյան, Ալիևն այդքան մտահոգվա՞ծ է ներհայաստանյան վիճակով, որ կոչ է անում 2020-ի համար մեղադրել ոչ թե Փաշինյանին, այլ Սարգսյանին, կամ ինչո՞ւ բանակցությունից դժգոհ ադրբեջանական ԱԳՆ-ն հանկարծ այսօր հայտարարեց, թե «Հայաստանից եկող դրական ազդակներն Ադրբեջանի հետ սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում»։ Ի՞նչ հասցրեցին պայմանավորվել կամ խոստանալ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան