Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունները
Թբիլիսիում մեկնարկել են Eternity-2021-ի համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ տեսական եւ գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինվորականները եւ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանության կազմակերպման առաջադրանքները:
Միջոցառումը կտեւի մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 8-ը:

















































