Վրաստանի վարչապետը հայտարարել է ընդդիմադիրներին սպանելու Սահակաշվիլիի ծրագրերի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր թիմի հետ մտադիր էր մի քանի ընդդիմադիր առաջնորդների սպանություն կատարել՝ անկարգություններ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ սկզբում Սահակաշվիլին ցանկանում էր հանրահավաք անցկացնել Թբիլիսիում։ «Նրանց ծրագիրը հետեւյալն էր. կուլմիացիայի եւ շուրջ 10 հազար մարդու մոբիլիզացիայի ժամանակ ոստիկանությունը ստիպված կլիներ բերման ենթարկել Սաակաշվիլիին եւ, հնարավոր է, կիրառել հատուկ տեխնիկա: Եւ այդ ժամանակ վարկածներից մեկով դիտարկվում էր խառնաշփոթում մի քանի ընդդիմադիր առաջնորդների սպանությունը... Դա նրանց ծրագրի վարկածներից մեկն էր, որի նպատակը մեր ղեկավարության ապալեգիտիմացումն էր, արտերկրում ցույց կտային՝ ինչպես են այստեղ սպանում ընդդիմադիր առաջնորդներին: Եւ այդ ժամանակ նրանք կպահանջեին կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացումը»մ-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Սպանությունից հետո, նշել է վարչապետը, Սահակաշվիլիի թիմը կպահանջեր կառավարության հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

















































