Քաղաքապետի պաշտոնում հանրապետականին փոխարինեց ՔՊ-ականը, ում իր հերթին փոխարինեց նույն քաղաքապետը
ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը նշանակվել է Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար՝ փոխարինելով Հանրապետական Կարեն Բենիամինյանին:
Հիշեցնենք, որ Բանիամինյանն իր հրաժարականի մասին հայտարարեց օրեր առաջ՝ ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չասելով որոշման պատճառների մասին՝ միայն հայտնեով, որ իր գործունեությունը շարունակելու է այլ աշխատանքում: Իսկ այլ աշխատանքը, Presstime.am-ի տեղեկություններով, ոռոգման ջրերի պետի պաշտոնն է: Հատկանշական է, որ այս պաշտոնում Բենիամինյանը փոխարինում է վերոնշյալ Մկրտչյանին:
Ստացվում է, որ ՔՊ-ական Մկրտչյանը, ով խորհրդարանական վերջին ընտրություններում ՔՊ շտաբի պետն էր, և Հանրապետական Բենիամինյանը, ոչ թե շարքային, այլ բավականին ակտիվ կուսակցական էր, փոխարինել են միմյանց իրենց պաշտոններում:
Թե ինչպես ու ինչու է նման որոշում կայացվել, հայտնի չէ։

















































