Ֆրանսիայի անակնկալ ոչ-ոքին Լյուքսեմբուրգի հետ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ութերորդ տուրում A խմբում ընդրգրկված Ֆրանսիայի հավաքականը, որը մի քանի օր առաջ 4:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Հոլանդիայի նկատմամբ, երեկ անակնկալ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց գաճաճ Լյուքսեմբուրգի հետ:
Նույն խմբում կայացավ եւս երկու հանդիպում: Հատկապես կարեւոր նշանակություն ուներ Նիդերլանդներ-Բուլղարիա հանդիպումը: 3:1 հաշվով հաղթեցին հոլանդացիները եւ կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Իրենց հերթին շվեդները մրցակցի դաշտում 4:0 հաշվով հաղթեցին Բելառուսի հավաքականին:
Այժմ Ֆրանսիան ունի 17, Շվեդիան՝ 16, Նիդերլանդները՝ 13, իսկ Բուլղարիան՝ 12 միավոր:
B խմբում Շվեյցարիան մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց Լատվիայի ազգային թիմին, պորտուգալացիները կրկին մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեցին հունգարներին, իսկ Ֆարերյան կղզիները 1:0 հաշվով հաղթեցին Անդորրային:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Շվեյցարիան ունի 24, իսկ Պորտուգալիան՝ 21 միավոր:
H խմբում Էստոնիան 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ կիպրոսցիների նկատմամբ, նրանց զրկելով երկրորդ տեղի համար պայքարելու հնարավորությունից, Ջիբրալթարը սեփական դաշտում 4:0հաշվով պարտվեց Բոսնիա եւ հերցեգովինայից, իսկ Հունաստանն իր համար գերկարեւոր խաղում Աթենքում 2:1 հաշվով պարտվեց բելգիացիներից:
Ութերորդ տուրից հետո Բելգիան 22 միավորով արդեն ապահովեց առաջին տեղը, իսկ Բոսնիա եւ հերցեգովինայի հավաքականը 14 միավորով երկրորդն է: Նրանցից մեկ միավոր պակաս ունեն հույները: Ամենայն հավանականությամբ այս խմբում երկրորդ տեղի հարցը կլուծվի հոկտեմբերի 7-ին, երբ բոսնիացիներն ընդունեն բելգիացիներին:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է