Չեռնոգորիայում բերման է ենթարկվել ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովը
Չեռնոգորիայում բերման է ենթարկվել ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը, որը Մոսկվայում Չերկիզովսկի շուկայի նախկին տնօրենն է: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Չեռնոգորիայի ԶԼՄ-ներին:
Ռուսաստանում Իսմայիլովը, ինչպես նաեւ նրա եղբայր Վագիֆը, հետախուզվում էին կրկնակի սպանության եւ զենքի անօրինական շրջանառության հոդվածներով: Դատարանը հեռակա կալանավորման մասին վճիռ է կայացրել: Թելման Իսմաիլովը բերման է ենթարկվել Պոդգորիցեում:
Իսմաիլովը ներառված է ռուսաստանցի ամենահարուստ ձեռնարկատերերի վարկանշային աղյուսակում: 2009 թվականին նրանով հետաքրքրվել են ՌԴ իրավապահ մարմինները, որոնց մոտ հարցեր են ծագել Իսմաիլովի գլխավոր ակտիվի՝ Չերկիզովսկի շուկայի մասին: Այդ պահին այն համարվում էր մանրածախ առեւտրի ամենախոշոր կենտրոնը:
Շուկան փակել էին սանիտարական տեսչության կողմից բազմաթիվ խախտումներ հայտնաբերելուց հետո:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմաիլովը կազմակերպել է երկու գործարարների սպանությունը: Հանցագործությունը կատարող Մեխման Քերիմովին դատարանն ազատազրկել էր 13 տարի ժամկետով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից