Սահակաշվիլին վերադարձել է Վրաստան եւ ձերբակալվել
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին բերման է ենթարկվել վրաց իրավապահների կողմից: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցանկանում եմ հայտնել, որ Վրաստանի երրորդ նախագահը, որը հետախուզման մեջ էր, բերման է ենթարկվել եւ գտնվում է նախնական կալանավայրերից մեկում»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նա հայտնել է, որ վրաց իրավապահներին հայտնի է եղել նրա տեղաշարժի մանրամսները Ուկրաինայից մինչեւ Վրաստան:
Միխաիլ Սահակաշվիլին Վրաստան վերադարձի մասին հայտնել է այսօր առավոտյան: Նա նշել է, որ Բաթումում է, իսկ կիրակի կլինի Թբիլիսիում: Իր ասածը հաստատելու համար նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ գտնվում է Աջարիայի մայրաքաղաքում:
Top-News.am

















































