COVID-19-ի առաջին ախտանիշները փոխվել են. հարբուխ, կոկորդի ցավ եւ արտահայտված թուլություն
Այս աշնանը COVID-19-ով հիվանդացածները բախվում են առաջին ախտանիշների հետ, որոնք տարբերվում են նախորդ ալիքների ժամանակ նկատված ախտանիշներից։ Հիմա կորոնավիրուսային վարակի ախտանիշները ավելի շատ նման են գրիպի նշաններին, ասել են մի քանի ռուսաստանցի բժիշկներ Նորությունների հանրային ծառայությանը տված մեկնաբանությունում։
«Ջերմաստիճանն այնպիսին է, ինչպես գրիպի ժամանակ, բայց ավելի երկար է մնում»,- ասել է բժիշկ Ալեքսանդր Էդիգերը։
Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված պացիենտները հիմա բախվում են այնպիսի ախտանիշների, ինչպիսին են հարբուխը, կոկորդի ցավը եւ կոկորդի քերծվելը։ Խորխի մեծ քանակությամբ հազը արագ է առաջանում եւ մնում է երկար։
Մասնագետը նաեւ նախազգուշացրել է արտահայտված նյարդաբանական ախտանշանների մասին. շատ պացիենտների մոտ նկատվում են գլխապտույտներ, գլխացավեր, արտահայտված թուլություն։ Հնարավոր են ուշաթափություններ կտրուկ վեր կենալ փորձելիս։ Այս բոլոր ախտանիշները ի հայտ են գալիս առավելագույնը երկրորդ օրը եւ տեւում են շաբաթներ։
Որոշ նախկին ախտանշաններ, սակայն, պահպանվել են։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, մարսողության խանգարումները, փորացավը, լուծը, ինչպես նաեւ սրտխառնոցն ու փսխումը։
Ֆելդշերների արհմիության ղեկավար եւ շտապօգնության աշխատակից Դմիտրի Բելյակովը ավելացրել է, որ ուժեղ հարբուխը դարձել է կորոնավիրուսային վարակի նոր ախտանշանը։ Նրա կարծիքով՝ COVID-19-ը դառնում է ավելի սրընթաց եւ ոչ պակաս վտանգավոր հիվանդություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից