Ըստ լուրերի, «դուխով» իշխանությունը 7 մլն դոլարով ձեռք է բերել գաղտնալսող «Պեգասուս» ծրագիրը
«Օրեր առաջ հրապարակումներ եղան, որ «դուխով» իշխանությունը 7մլն դոլարով ձեռք է բերել գաղտնալսող «Պեգասուս» ծրագիրը (ինչը չի հերքվել, եթե փորձեն հերքել էլ` փաստը հնարավոր է ապացուցել), որով ամբողջությամբ վերահսկվում է հեռախոսը։ Որոշ բաց աղբյուրների համաձայն, նույնիսկ, եթե հեռախոսով չեն խոսում, բայց այն մարդու մոտ է` ապա հնարավոր է լսել և տեսաձայնագրել ցանկացած շարժ, նաև՝ ընտանեկան խոսակցությունները։ Ավելի պատկերավոր ասած, հեռախոսով կատարվող ցանկացած բան, կլինի որևէ գրառում անել, նկար նայել, թե բանկային գործարք կատարել` «Պեգասուս»-ով վարակված հեռախոսների դեպքում վերահսկվում է, հետևաբար և` ցանկության դեպքում կարող են նաև տնօրինել մարդու հեռախոսով գործողություններն ու գործարքները։ Այսօր արդեն վարչապետի պաշտոնում սեփական շողքից վախեցողը հայտարարում է, թե բջջային հեռախոսը հիմնականում պետք է դառնա մարդու նույնականացման գործիք, մարդը պետք է հեռախոսով ֆինանսական և այլ գործարքներ անի, էս անի, էն անի...
Հարց` այսքանից հետո ո՞նց և ինչո՞ւ պետք է անցում կատարենք հեռախոսային գործարքների, ընդդիմադիր գործիչները, բիզնեսմենները, քաղաքացիները ո՞ւմ տված անվտանգության երաշխիքով պետք է օգտվեն «հեռախոս նույնականացման գործիքից», և վերջապես, երբ «Պեգասուս»-ը սրանք մտցնում են հայկական իրականություն` չե՞ն մտածում, որ իրենցից բացի հավաքագրվող տվյալները նախևառաջ հասանելի են լինելու վիրուս-ծրագիրը գրած կազմակերպության և երկրի համար»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան