Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Տեղեկությունը հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով Իշխան Սաղաթելյանի առողջական վիճակը նորմալ է։ Վերջինս ինքնամեկուսացման մեջ է գտնվելու։
Նշենք, որ նախատեսված էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպում, որը հետաձգվել է։

















































