Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը
Ասում են կառավարությունը հայտարարել ա, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ին հանրապետության տարածքում 1 րոպե լռությամբ հարգելու են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։
Էս նույն կառավարությունն ա, որ ականջալուր չեղավ այդ նույն հայորդիների հարյուրավոր ծնողների կոչին, երբ ասում էին, որ հազարավոր կյանքեր խլած պատերազմից 6 օր առաջ, քո ժեխին զբաղացնելու համար, փարթիներ մի կազմակերպի հրապարակում։ Կազմակերպեց։
Էս նույն կառավարությունն ա, որ իբր հարգում ա զոհվածների հիշատակը, բայց պատերազմից 1 տարի անց այդպես էլ չի հայտնել այդ զոհերի անունները։ Թվեր հայտնել ա, անուններ՝ ոչ։ Դե իրենց հենց թվեր էլ պետք են...
Էս նույն կառավարությունն ա, որ դադարեցնում ա վիրավոր զինվորի, զոհվածի ծնողի պետպատվերով բուժումը, բայց միլիոնավոր դոլարներ ա մսխում իր մի քանի ժամվա միջացառման համար, որ ժեխն էլ դրոններով շոուն նկարի ու շնորհակալություն հայտնի, որ էդ օրն էլ կշտացավ տեսարանով։
Զոհվածների հիշատակը «հարգող» էս նույն կառավարությունն ա, որ նույն զոհվածների մարմինները լցրել էր պադվալի հատակին, անունն էլ դրել «հատուկ պահվող սենյակ»։
Էս նույն կառավարությունն ա, որ իր հայորդիներին գիտակցված մահվան ուղարկող և ոչ մի ապիկար հրամանատարի մինչ օրս պատասխանատվության չի ենթարկել։
Ես ասել եմ ու կասեմ՝ էս կառավարությունը, իր պարագլխով հանդերձ, ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց։ Մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը