Գվարդիոլա․ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է երկրպագուների քանակին իր ղեկավարած թիմի հանդիպումներին։
Անգլիայի առաջնության 5-րդ տուրի տնային խաղին ներկա է եղել 52698 երկրպագու։ Մանչեսթերյան թիմը 0։0 հաշվով խաղացել է «Սաութհեմփթոնի» հետ։
Գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղին Չեմպիոնների լիգայի առաջին տուրում ներկա էր եղել 38 հազար երկրպագու։ Գվարդիոլան ասել էր, որ կցանկանար ստադիոնում տեսնել ավելի շատ հանդիսականների։
«Երկրպագուները գալիս են ստադիոն շոու տեսնելու համար։ Երբ մեր խաղը չի ստացվում, ես ինձ մեղավոր եմ զգում։
«Լայպցիգի» դեմ խաղից հետո ես ոչ մի վատ բա չեմ ասել։ Ասել եմ, որ անհավանական բարդ հանդիպում էր եւ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը։
Ես երբեք չեմ դժգոհել երկրպագուների քանակից։ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման։ Չգիտեմ, թե ինչու են մարդիկ հարցնում ինձ այդ մասին։ Ես շնորհակալ կլինեմ, եթե նույնիսկ 85 կամ 100 մարդ գա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 25-ին Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ