Փաստաբանի գրառումից հետո Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից հեռացվել է գրառումը
Փաստաբանի գրառումից հետո Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից հեռացվել է գրառումը
Փարիզյան Սուրճ ընկերությունն օրեր առաջ ֆեյսբուքյան էջում՝փաստաթղթեր էր հրապարակել՝ հայտնելով, որ ընկերության ամբողջ անձնակազմն ինքնակամ պատվաստվել է:
Ընկերության գրառմամբ կիսվել էր Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, նշելով, որ հերթական ընկերությունն է միացել պատվաստման գործընթացին:
Փաստաբան Ինեսսա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ընկերությանն ու առողջապահության նախարարությանը հիշեցնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
«Տիկին Անահիտ Ավանեսյան երեկ Ձեզ հավաստիացնում էի չէ, որ բացի Ձեր կողմից անընդմեջ մատնանշվող օրենքից, այլ օրենքներ էլ կան... Այ օրինակ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը Դուք և Փարիզյան սուրճը ոտքի տակ տվեցիք տեղադրելով և տարածելով այս «փաստաթուղթը»...
Հ.Գ.
1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը համարվում է անձնական տվյալ։
2.Իսկ անձնական տվյալներ մշակելու հիմնական սկզբունքների և դրա օրինականությանը վերաբերող դրույթներին պիտի որ վաղուց տեղյաք լինեիք....
3. Հրապարակային հայտնում եմ, որ Legal Minds Law Firm-ը պատրաստ է Ձեզ մատուցել իրավաբանական անվճար խորհրդատվություն՝ նպատակ ունենալով խնայել հասարակության ներվային համակարգը»:
Նշենք, որ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջերից այս պահին հեռացվել է վերոնշյալ գրառումը: Իսկ Փարիզյան Սուրճ ընկերությանը ֆեյսբուքյան էջում գրառումը խմբագրվել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը