Ռոնալդու․ Չէի սպասում, որ ամբողջ խաղի ընթացքում ֆանատները կերգեն իմ անունը
12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ 4։1 հաշվով հաղթանակը «Օլդ Տրաֆորդում» եւ իր խաղը։
«Չէի սպասում, որ երկու գոլ կխփեմ։ Մեկ գոլ ակնկալում էի, բայց երկու գոլ՝ ոչ։ Ես շատ եմ գնահատում մեր ֆանատներին եւ այն, ինչ նրանք արեցին այսօր ինձ համար։ Ես հպարտանում եմ դրանով։
Ամենակարեւորը հաղթելն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լինի իր տեղում՝ հաղթի, կառուցի թիմ, ստեղծի հաղթական մտածելակերպ։ Մենք կենտրոնացած ենք դրա վրա։ Իհարկե, ես ուրախ եմ, որ գոլեր խփեցի, բայց գլխավորը թիմն է եւ հաղթանակը։
Զգացողություններն անհավանական են։ Երբ մեկնարկային կազմում դուրս եկա խաղադաշտ, ես նյարդայնացած էի՝ երդվում եմ։ Բնականաբար, չէի սպասում, որ ամբողջ հանդիպման ընթացքում ֆանատները կերգեն իմ անունը։ Ինձ հրաշալի ընդունեցին, եւ ես ցանկանում եմ հաղթել եւ օգնել թիմին։
Սա անհավանական ակումբ է, եւ ես հպարտ եմ ներկայացնել այն։ Բոլորը գիտեն, որ Անգլիայում ֆուտբոլը տարբերվում է, այն ամենաառանձնահատուկն է եւ նման չէ այլ առաջնությունների»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը սեպտեմբերի 19-ին կհյուրընկալվի «Վեստ Հեմին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսին»։ «Մանչեսթեր Սիթին», «Բրայթոնն» ու «Տոտենհեմն» ունեն 9-ական միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ