ՈւԵՖԱ նախագահ. Դեմ չէի լինի՝ «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» հեռանային ՉԼ-ից
Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» եւ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությանը եվրոպական Սուպերլիգայի կազմակերպման համար։
«Ես դեմ չէի լինի, եթե «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» հեռանային ՉԼ-ից։ Շատ զվարճալի է, որ նրանք ցանկանում են ստեղծել նոր մրցաշար, բայց միաժամանակ ցանկանում են այս մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Երեք ակումբներում էլ ոչ կոմպետենտ ղեկավարություն է։ Այդ մարդիկ փորձում էին սպանել ֆուտբոլը։ Պերեսը լացում է եւ ասում, թե ակումբը կարող է գոյատեւել միայն Սուպերլիգայի օգնությամբ, իսկ հետո փորձում է 180 միլիոն եվրոյով գնել Կիլիան Մբապեին»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է գերմանական Der Spiegel-ը։
Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում