Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը դուրս չեկավ փլեյ-օֆֆ
Հայաստանի հավաքականը չկարողացավ դուրս գալ շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ տարին անընդմեջ կորոնավիրուսի համավարակի պատճառով օնլայն անցկացվող Օլիմպիադայի ուժեղագույն դիվիզիոնի A ենթախմբի երրորդ մրցումային օրը Հայաստանը 4,5։1,5 հաշվով հաղթեց Մոնղոլիային, 1։5 հաշվով պարտվեց Ինդոնեզիային, 4։2 հաշվով պարտության մատնեց Չինաստանի հավաքականին:
Հիշեցնենք, որ առաջին օրվա 6 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Վրաստանին (3.5:2.5), Ռումինիային (4,5։1,5), ոչ ոքի խաղացել Հունաստանի (3:3), Ավստրալիայի (3։3) հետ, պարտվել Ղազախստանին (2,5։3,5), Իրանին (2:4)։
Հայաստանը թիմային 10 (ընդհանուր՝ 28) միավորով ենթախմբում գրավեց 5-րդ տեղը։
A ենթախմբից փլեյ-օֆֆ դուրս եկան առաջին երկու տեղերը գրաված Ղազախստանը՝ 16 միավոր (34), Չինաստանը՝ 14 (38,5)։
Հայաստանի հավաքականի կազմում մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Պահեստայիններն են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Մարիամ Մկրտչյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում