Որքանո՞վ է մեծ հասարակական զուգարանում կորոնավիրուսով վարակման վտանգը
Հասարակական զուգարանը կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկի գոտի է համարվում, քանի որ դրան նպաստում են բազմաթիվ գործոններ: Սակայն զուգարաններում վիրուսների եւ բակտերիաների փոխանցման հավանականության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մտավախությունները չափազանց ուռճացված են նույնիսկ գիտնականների կողմից:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նախկինում շատ փորձագետներ պնդում էին, որ զուգարաններում կորոնավիրուսով վարակմսն վտանգը շատ մեծ է: Այժմ Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները վերանայել են 13 երկրների 38 ուսումնասիրություններ, որոնք հրապարակվել էին 2000-ից մինչեւ 2020 թվականը: Գիտական հոդվածները գնահատել են հասարակական զուգարանում վիրուսների եւ բակտերիաների փոխանցման հնարավորությունը: Փորձագետները դիտարկել են հարուցիչների տարածման մի քանի ուղի, այդ թվում՝ աերոզոլային, ֆեկալ-օրալ ճանապարհով եւ մակերեսների հետ շփման միջոցով:
Ինչպես պարզվել է, զուգարանակոնքից եւ ձեռքերի ավտոմատ չորացման սարքի օգտագործումից իսկապես աերոզոլների ձեւավորման փոքր վտանգ կա, բայց իրականում վարակի հավանականությունը չափազանց փոքր է:
Ըստ գիտնականների՝ վարակիչ հիվանդությունների ընդամենը մի քանի դեպք է գրանցվել, որոնք հիմնականում կապված են ռեստորանների զուգարաններից ֆեկալ-օրալ ճանապարհով փոխանցման հետ: Մենք չենք գտել աղիքային կամ շնչառական պաթոգենների, այդ թվում՝ COVID-19-ի, հասարակական զուգարաններում օդով փոխանցման որեւէ ապացույց:
Գիտնականների կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ սովորաբար երկար չեն մնում հասարակական զուգարաններում եւ չեն շփվում միմյանց հետ: Եթե զուգարանից օգտվելուց հետո մանրակրկիտ լվանալ ձեռքերը, խուսափել զուգարանախցերում սնունդ ուտելուց կամ բջջայինով խոսելուց, վարակի վտանգը քիչ հավանական է, պնդում են հետազոտողները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից