Ռոնալդու․ Չեմ սպասում, որ կլինեմ մեկնարկային կազմում «Նյուքասլի» դեմ
12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի սպասում, որ կմասնակցի «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը, սակայն կատակել է, որ ճնշում կգործադրի մանչեսթերյան թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի նկատմամբ, որպեսզի ընդգրկվի մեկնարկային կազմում։
«Չեմ սպասում, որ կլինեմ մեկնարկային կազմում կամ ընդհանրապես կմասնակցեմ «Նյուքասլի» դեմ խաղին։ Իհարկե, շաբաթ օրը ես կնյարդայնանամ, բայց ես արդեն հասուն եւ փորձառու ֆուտբոլիստ եմ եւ կլինեմ պատրաստ։
Մտադիր եմ ճնշում գործադրել Սուլշերի վրա, որպեսզի նա ինձ խաղադաշտ դուրս բերի մեկնարկային կազմում (ծիծաղում է)։ Ես պատրաստ եմ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում