Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը շատ վտանգավոր է․ նա առաջինը հարվածի տակ է դնում Սյունիքը». Գառնիկ Դավթյան

Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման կարևորությանը, սահմանազատման ու սահմանագծման հրատապությանը, ինչպես նաև Արցախի բանակցային գործընթացին։

«Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին՝ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,- նշել է Փաշինյանը:

168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, նախ բոլորի ուշադրությունը հրավիրեց նրա այն հայտարարության վրա, որ Ադրբեջանն ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

«Մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն արևմտյան շրջաններ ասելով՝ ինչ է հասկանում, հասկանում է Սյունիքի մարզը։ Նրա տարածքային պահանջները դեպի Սյունիք ավելի սրվեցին 44-օրյա պատերազմում Հայաստանի խայտառակ պարտությունից հետո։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը շատ վտանգավոր է։ Նա ինչպես 2018 թվականից հետո էր ասում, որ բանակցություններում պայմանագրի կետերը տարբեր ձև է մեկնաբանվում, նույնն էլ այս հայտարարությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Այսինքն՝ կրկնել ադրբեջանական թեզերը ու չբացատրել, թե ինչ նկատի ունի՝ արևմտյան շրջաններ ասելով։ Եթե նա նման հայտարարություններ է անում՝ ասելով «արևմտյան շրջաններ», ապա ուղիղ հղում է տալիս ադրբեջանական քարոզչությանը, որտեղ առաջինը հարվածի տակ է դնում Սյունիքը։ Այդ հայտարարությունը ես մի քիչ պոպուլիստական եմ համարում և ինչ-որ բառակույտ, որտեղ տրամաբանությունն ու քաղաքական գիտակցությունն ուղղակի բացակայում է»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցության վերաբերյալ հայտարարությանը, փորձագետը նկատեց՝ ադրբեջանական կողմը տարբեր պաշտոնյաների մակարդակներով, այդ թվում՝ Ալիևը, մի քանի անգամ նշել է, որ Արցախի հարցը փակված և Մինսկի խումբը՝ որպես այդպիսին, կորցրել է իր արդյունավետությունը, շեշտը դնելով այն բանի վրա, որ 30 տարվա ընթացքում ոչնչի չի հասել, այսինքն՝ եղել է ապարդյուն պլատֆորմ բոլոր կողմերի համար։

«Պետք է մի բան պատկերացնել, որ Ադրբեջանն ունի «կարմիր գիծ», և այն ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով բանակցություններ չսկսելն է, որովհետև դա նշանակում է ԼՂՀ բանակցային գործընթացի վերակենդանացում, որը Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ։ Երկրորդը՝ չնայած նրան, որ ուժային կենտրոնները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները խոսել են Մինսկի խմբի ձևաչափն ակտիվացնելու մասին, բայց լավ գիտենք, որ այսօր հաղթող կողմն Ադրբեջանն է հանդիսանում, ուստի առաջին հերթին պետք է հենվեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության շահերի վրա։ Այսինքն՝ ուղղակի չեն կարող Ադրբեջանին ստիպել, որպեսզի վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Որքան էլ ասում ենք՝ գերտերություններ են, բայց Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն կարող հաշվի չառնել Ադրբեջանի հաղթանակը, հատկապես Թուրքիայի մեծ ազդեցությունը, որը տրամադրվել է Ադրբեջանին պատերազմից առաջ և հետո։ Որքան էլ մեզ համար ցավոտ լինի, Հայաստանն այսօր շատ ավելի ցածր դեր ունի որևէ բան պարտադրելուն կամ առաջարկելուն, Ադրբեջանն ընդհանրապես Հայաստանին չի տեսնում, որովհետև համարում է, որ ՀՀ իշխանությունը սուվերեն չէ»,- շեշտեց Գ. Դավթյանը։

Անդրադառնալով Սև լճի տարածքում թշնամու կողմից դիրքեր և այլ շինություններ սարքելու հանգամանքին, այն հատվածներում, որտեղ մայիսի 12-ից առաջ է եկել, Գառնիկ Դավթյանն ընդգծեց՝ այն բոլոր քաղաքական և ռազմական բացթողումները, որոնք արվեցին դեռևս տարվա սկզբից, մասնավորապես՝ մայիսից, բերեց այս կործանարար հետևանքներին, որը հիմա կա։

«Եթե մենք չունենայինք Սև լճի օկուպացրած տարածքները, վստահեցնում եմ՝ Ադրբեջանը չէր կարող այսպիսի ագրեսիվ քաղաքականություն վարել, որտեղ Հայաստանին կստիպեր զիջումների գնալ իր սեփական երկրի տարածքների հաշվին։ Բնականաբար, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և գալու է այնպիսի իշխանություն, որը լինելու է հայամետ և լծվելու է Հայաստանի զարգացմանն ու կառուցմանը, որպեսզի հետագայում իրեն դժվարությամբ այդ տարածքներից հանեն, շինություններ է կառուցում, խրամատներ փորում։ Վաղը-մյուս օրն էլ կբերի ու այդ տարածքում կտեղակայի ռազմական ամբար, կպահի տարբեր տեխնիկա, այսինքն՝ կպատրաստի իր «առաջնագծի» պաշտպանությունը։ Եթե Կառավարության նիստում դրական բառեր են ընտրում ու խոսում պոզիտիվ քաղաքականության մասին, լավ ապրելու կամ խաղաղության դարաշրջան ունենալու մասին, սա ուղղակի, մեղմ ասած, պոպուլիստական հայտարարություններ են ու հերթական անգամ հայերին տանում են կոտորածի։

Ես չգիտեմ, թե քանի անգամ հայերը պետք է կոտորվեն, որպեսզի մեր ժողովուրդը խելքի գա, հասկանա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միայն հավասարը հավասարի պայմաններում պետք է բանակցել»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։