Կենսաթոշակի եւ նպաստի կանխիկ վճարումները չեն կատարվում, քանի որ դրամական բավարար միջոցներ չենք ստացել. Հայփոստ
ՀայՓոստը սեպտեմբերի 9-ից՝ ժամը 16:00-ից սկսած, ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
«Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարությունում:

















































