Կորոնավիրուսի դեմ ստիպողաբար պատվաստումների վերաբերյալ բողոքներ են ստացվել պետական մարմինների աշխատակիցներից
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների պարտադրանքի վերաբերյալ բողոքներ են ստացվել պետական տարբեր մարմինների աշխատակիցներից, գրեթե բոլոր պետական մարմիններից ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ պետական մարմինների աշխատակիցները խնդրում են չհրապարակել իրենց անուններին։
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ հարցն ի սկզբանե իրենց ուշադրության կենտրոնում է եղել, ուսումնասիրություններ են իրականացվում։

















































