«Հայ ռազմագերու վրա եռացող ջուր են լցրել, ծեծել»․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ներկայացնելով փաստեր հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմի գործողություններից, նշեց, որ եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել հայ գերիների նկատմամբ։
«Դաժան խոշտանգումների դեպքերից է, երբ մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել, այրվածքներ են առաջացել, ապա ծեծի է ենթարկվել և 21 օրից ավել չի կարողացել քայլել․․․»,- ասաց Թաթոյանը։

















































