Ջրային կոմիտեի նախկին նախագահը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց հաջողություններ գործունեության մեջ։
Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

















































