Պոգբա. Ֆրանսիան այլեւս աշխարհի լավագույն թիմը չէ
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան անդրադարձել է ազգային թիմի անհաջողություններին։
«Շատ ժամանակ է անցել Ֆրանսիայի հավաքականում տարած վերջին հաղթանակիցս։ Ես կարոտում եմ այդ ժամանակները։ Ազգային թիմի բոլոր խաղացողներն են կարոտում։
Մենք այլեւս աշխարհի լավագույն թիմը չենք։ Մենք պետք է ամեն ինչ փոխենք եւ լինենք ավելի ագրեսիվ։ Մենք պետք է ավելի շատ քրտինք թափենք եւ ավելի մեծ ցանկությամբ խաղանք»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ֆրանսիայի հավաքականը հունիսի 15-ին Եվրո-2020-ում Գերմանիայի հավաքականին 1։0 հաշվով հաղթելուց հետո ոչ ոքի է խաղացել Հունգարիայի (1:1), Պորտուգալիայի (2:2), Բոսնիայի (1:1) եւ Ուկրաինայի հետ (1:1), պարտվել է Շվեյցարիային (3:3, 11մ՝ 4:5)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում