Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ցուցադրաբար լքեց Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատավարությունը
Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր լքել է դատավարությունը: Ալեքսանյանը ցուցադաբար հեռացավ, քանի որ դատավորը հրաժարվեց ժամանակ տրամադրել իր բացարկը նախապատրաստելու համար:
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները չեն ստացվում: Դուք հակակրանք են զգում: Դժվար է այլ զգացմունքներ պատկերացնել, եթե մի մարդ ցանկանում է պատասխանատվության ենթարկել մեկ այլ անձի: Դուք չեք կարող զսպել ձեր հույզերը եւ ցուցադրում եք դրանք»,- ասաց Ալեքսանյանը՝ շեշտելով, որ դատավորի գործողությունները կոպտորեն ոտնահարում են Արմեն Գեւորգյանի իրավունքները:
Փաստաբանը խնդրեց ճշտել իր դիրքորոշումն իր պաշտպանյալի հետ` դատավարությունը լքելու համար:

















































