Մենթոլով ծխախոտի արգելումը կարող է հարյուր հազարավոր կյանքեր փրկել
Մենթոլով ծխախոտն այսօր շատ տարածված է. սառեցնող համը նվազեցնում է ծխի կոշտությունը եւ ճնշում հազը՝ մարդկանց մոտ վտանգավոր պատրանք թողնելով, որ մենթոլով ծխախոտն ավելի անվտանգ է, քան սովորական ծխախոտը: Սակայն նոր հետազոտությունը հստակ ցույց է տվել, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Ավելին, այս ծխախոտների արգելումը կարող է հարյուր հազարավոր կյանքեր փրկել:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Միչիգանի համալսարանի գիտնականները տարբեր տեսակի ծխախոտների սպառման արդի միտումների իմիտացիոն մոդել են ստեղծել: Նրանք մենթոլով ծխախոտի արգելման հիպոթետիկ սցենար են մշակել 2021 թվականից սկսած՝ հիմնվելով առողջության վրա ծխելու պոտենցիալ հետեւանքների փորձագիտական գնահատման հիման վրա: Ապա գիտնականները համեմատել են տարբերությունը մահացության եւ մինչեւ 2060 թվականը կյանքի կորցրած տարիների թվի հետ՝ արգելքի ներդրման եւ դրա բացակայության դեպքում:
Ինչպես պարզվել է, մենթոլով ծխախոտի արտադրությունից հրաժարվելն ԱՄՆ-ում մինչեւ 2026 թվականը ծխելու մակարդակի 15 տոկոսով նվազման կհանգեցնի: Ծխողների շրջանում մահերի թիվը կնվազի մոտ 5 տոկոսով, իսկ կորցրած տարիների թիվը՝ 8.8 տոկոսով: 40 տարի մենթոլով ծխախոտի արգելքն առնվազն 650.000 ամերիկացու կյանք կփրկի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից