Վրաստանում կորոնավիրուսից 111-ամյա հիվանդ է ապաքինվել
Վրաստանում կորոնավիրուսային վարակից 111-ամյա հիվանդ է ապաքինվել, նա սեպտեմբերի 6-ին կլքի Հանրապետական հիվանդանոցը, լրագրողներին հայտնել են կլինիկայի մամուլի ծառայությունից:
Տարեց կինը հոսպիտալացվել էր 12 օր առաջ: Բժիշկների խոսքով՝ նա հետեւել է բժիշկների բոլոր խորհուրդներին եւ բուժման ամբողջական կուրս է անցել:
Նրա 80-ամյա որդին նույնպես գտնվում է կլինիկայում: Նրա վիճակը կայուն է, եւ նա իրեն ավելի լավ է զգում:

















































