«Պատերազմի ամենաթեժ օրերին, ահա այսպես են կործանման տարվել հազարավոր մարդիկ»․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի սեպտեմբերի 5-ի կայանալու է ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության ընտրական փուլի որակավորման Գերմանիա-Հայաստան հանդիպումը։ Ինչպե՞ս է հնարավոր հաղթել Գերմանիայի հավաքականին, եթե առաջնորդվենք Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող պաշտոնական ուղեցույցով․
1․ Ձևավորել ֆուտբոլի կամավորական թիմ (նվազագույնը 15 հոգի, փոխարինման ռեզերվով)։
2․ Ընտրել թիմի ավագ։
3․ Դիմել թիմի ավագի մարզադպրոց։
4․ Մարզադպրոցում կամ բակային դաշտերից մեկում անցկացնել պարապմունք։
5․ Մեկնել մարզադաշտ։
6․ Հաղթել։
Պարզ և հասարակ։
Եթե որևէ մեկին այս ամենը զավեշտ կամ անհավանական թվա, ապա թող հասկանա, որ ահա այսպես, պաշտոնական մակարդակով, պատերազմի ամենաթեժ օրերին ինչպես են կործանման տարվել հազարավոր մարդիկ։ Այս կարգի վերաբերմունքով ու լրջությամբ է վերաբերվել Հայաստանի ղեկավարը պատերազմին, որին, ըստ իր կողմից ընդունված օրենքի, այլևս չի կարելի վիրավորել, անպատվել, հայհոյել, անգամ որևէ վատ խոսք ասել։ Պետք է գովել, փառաբանել, մեծարել և աստվածացնել։
5000 տարվա պատմություն ունեցող մի ժողովուրդ 21-րդ դարում հայտնվել է այս վիճակում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը