Մեծ անակնկալ. Ադրբեջանը վաստակեց առաջին միավորը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում A խմբում ընդգրկված Ադրբեջանի հավաքականը մեծ անակնկալ մատուցեց, մրցակցի դաշտում 1:1 ավարտելով հանդիպումը Իռլանդիայի ընտրանու հետ: Սա Ադրբեջանի առաջին միավորն էր այս ընտրական փուլում:
Այս խմբի մյուս խաղում սերբերն առանց դժշվարության 4:1 հաշվով հաղթեցին Լյուքսեմբուրգին:
Չորս խաղից հետո Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականներն ունեն տասական միավոր:
D խմբում ֆինները մեծ ջանքեր գործադրելով 1:0 հաշվով հաղթեցին ղազախներին, իսկ ուկրաինացիները հինգերորդ ոչ-ոքին կերտեցին, այս անգամ Կիեւում 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ:
Ֆրանսիացիները հինգ խաղից հետո 9 միավորով առաջին տեղում են, իսկ ֆինները երեք խաղից հետո ունեն 5 միավոր: Նույնքան ունեն նաեւ ուկրաինացիները, բայց հինգ խաղից հետո:
F խմբում Դանիան, պայմանական ասած, մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեցին Ֆարերներին: Պայմանական, քանի որ Ֆարերյան կղզիները պատկանում են Դանիայի Թագավորությանը:
Իսրայելը, շատերի համար անսպասելիորեն, 5:2 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին: Շոտլանդիան իր հերթին 1:0 հաշվով հաղթեց Մոլդովային:
Դանիան հինգ խաղից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է, իսկ Իսրայելի հավաքականն առաջատարիօց հետ է մնում հինգ միավորով: Շոտլանդիան ունի ութ, իսկ Ավստրիան՝ յոթ միավոր:
G խմբում Նորվեգիան մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Լատվիային, Թուրքիան, նույնպես մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին, իսկ Նիդերլանդների ընտրանին 4:0 հաշվով առավելության հասավ Չեռնոգորիայի նկատմամբ:
Հինգ խաղից հետո Թուրքիան ունի 11, իսկ Նիդերլանդներն ու Նորվեգիան՝ 10-ական միավոր:
Ընտրական խմբերից ամենաթույլում՝ H խմբում Կիպրոսը տանը 2:0 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուց, Սլովենիան մի կերպ հաղթեց Մալթային՝ 1:0 հաշվով, իսկ խորվաթները մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեցին Սլովակիային:
Ռուսաստանի եւ Խորվաթիայի հավաքականները տասը միավորով կիսում են առաջին տեղը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում