Կամավինգա. Մանկուց երազել եմ խաղալ «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդուարդո Կամավինգան պատմել է, որ մանկուց երազել է հանդես գալ Արքայական ակումբում։
«Ես մանկուց երազել եմ խաղալ «Ռեալում»։ Այդ մասին երազում են բոլոր ֆուտբոլիստները։ Շատ ուրախ եմ, որ իր երազանքը կատարվեց։ Անհամբեր սպասում եմ երկրպագուների ներկայությամբ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում խաղալուն։ Ակնկալում եմ տպավորիչ տեսարան տրիբունաներում»,- Կամավինգայի խոսքը մեջբերում է AS-ը։
18-ամյա Կամավինգան Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ է, հիմնականում հանդես է գալիս Ֆրանսիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականում։ Նրա ծնողներն Անգոլայից են։
«Ռեալը» Կամավինգայի համար ֆրանսիական «Ռենին» վճարել է 31 միլիոն եվրո՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում