Իտալիային մեկ խաղ է բաժանում համաշխարհային ռեկորդից, Մանչինին գերազանցեց Լիպիի ցուցանիշը
Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի չորրորդ տուրում Ֆլորենցիայում ոչ ոքի խաղալով բուլղարացիների հետ (1:1), բոլոր մրցաշարերում անպարտելի շարքը հասցրել է 35 հանդիպման:
Իտալացիները կրկնել են Իսպանիայի հավաքականի ցուցանիշը: 2007-2009-ը Իսպանիայի հավաքականը ևս չէր պարտվել 35 խաղ անընդմեջ, հայտնում է Gracenote Live-ը:
Անպարտելի շարքի համաշխարհային ռեկորդը պատկանում է Բրազիլիայի հավաքականին, որը 1993-1996-ը պարտություն չի կրել 36 հանդիպումներում:
Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականի առաջին մարզիչն է, որն անպարտելի է 18 տնային խաղերում անընդմեջ: Իտալացի մասնագետը մեկ խաղով գերազանցել է Մարչելո Լիպիի ռեկորդը:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հաջորդ խաղում Իտալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին կհյուրընկալվի Շվեյցարիայի հավաքականին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում